среда, 8 февраля 2017 г.

Պատմություն

Խորհրդային Հայաստանը հետպատերազմյան տարիներին
Երկրորդ աշխարհամարտից (1939-1945) հետո սփյուռքահայ շրջանները բազմաթիվ դիմումներ են ներկայացրել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի, Ֆրանսիայի կառավարություններին և ՄԱԿ-ին՝ պահանջելով վերականգնել պատմական արդարությունը, հնարավորություն ստեղծել հայ ժողովրդի համար՝ վերադառնալու իր բուն հայրենիքը։ Նախաձեռնություն է հանդես բերել նաև խորհրդային Հայաստանի ղեկավարությունը։ 1945 թվականի նոյեմբերին ԽՍՀՄ Կառավարությունը որոշում է ընդունել ներգաղթ կազմակերպելու մասին։ ՀԽՍՀ Կառավարությանը կից ստեղծվել է Արտասահմանից ներգաղթող հայերի ընդունման և տեղավորման կոմիտե։ Սփյուռքում կազմակերպվել են հայրենադարձությանը նպաստող հանձնաժողովներ։

Իրանա-իրաքյան պատերազմը 

Իրանա-իրաքյան պատերազմի ավարտից՝ 1988 թ. օգոստոսից ընդամենը 2
տարի անց Սադդամ Հուսեյնը նոր ռազմական արկածախնդրության դիմեց՝
օկուպացնելով հարևան Քուվեյթը: Իրաքն այս քայլի հետևանքով հայտնվեց
միջազգային մեկուսացման մեջ, կորցրեց արաբական երկրներ մեծ մասի
աջակցությունը: Իրաքյան ռազմական ուժերը, որոնք մինչ այդ թվաքանակով 4-րդն
էին աշխարհում, տալով 150.000 սպանված՝ հեռացան Քուվեյթից: Սադդամի
անխոհեմ քաղաքականության հետևանքով իրաքյան ժողովուրդը
հարյուրհազարավոր զոհեր տվեց ու անթիվ նյութական կորուստներ կրեց1
:
Քուվեյթի օկուպացիայից ամիսներ անց ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք
երկրների զինված ուժեր 1991 թ. հունվարի 17-ին սկսեցին «Փոթորիկ անապատում»
գործողությունը, որի շնորհիվ Քուվեյթն ազատագրվեց իրաքյան ուժերի
օկուպացիայից: Կոալիցիայի օդուժը շարքից հանեց իրաքյան ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները, երկրի զինված ուժերը լուրջ կորուստներ
կրեցին:
1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի վերջին փուլում քրդերը
ծանրագույն հարվածներ էին ստացել, սակայն, օգտվելով իրավիճակից, 1991 թ.
կարողացան նոր ապստամբություն սկսել: 1988 թ. Իրաքի իշխանությունները մի
քանի փուլով իրագործել էին «Ալ-Անֆալ» ծրագիրը՝ ցեղասպանության ենթարկելով
քուրդ ժողովրդին: Քիմիական զենքի կիրառման, զանգվածային արտաքսման ու
քրդական բնակավայրերի ոչնչացման քաղաքականությանը զոհ էր գնացել ավելի
քան 100.000 քուրդ, մոտ 2 միլիոն մարդ փախստական էր դարձել2
:
Քուվեյթում կրած պարտությունից հետո, օգտվելով իրադրությունից, Իրաքի
հարավում և հյուսիսում ապստամբեցին շիաներն ու քրդերը: 1991 թ. մարտի 2-ին
Նասիրիայում հարձակումներ կազմակերպվեցին կառավարական շենքերի վրա:
Քրդերի ապստամբությունը սկսվեց մարտի 4-ին Ռանիյայում: Դրան միացավ
ավելի քան 100.000 մարդ, այդ թվում՝ այն քրդերը, որոնքց նախկինում իրաքյան:

 Աշտարակի մառանները
Ապրիլի 4-ին նախագծային խմբով Աշտարակում էինք այնտեղ այցելեցինք մի քանի վերանորոգված մառաններ, որոնք հյուրընկալ գինետներ են և տերերը այցելուների և զբոսաշրջիկներին առաջարկում են Աշտարակի տարածաշրջանի անուշահամ խաղողից պատռաստված գինիների համտես:
Ես շատ տպավորվեցի Գալստյանների տան մառանի պատմությամբ, տեսքով, մառանում պահվող տարբեր իրերով, աշխատանքային գործիքներով և հին նկարներով:

Գալստյանների մառանում հետաքրքիր իրեր տեսա: Ընկեր Ազնիվը մանրամասն մեզ պատմեց իրենց մառանի պատմությունը: Ես հասկացա, որ մառանում գինուց բացի նաև պահել են տարբեր մրգեր, խաղողի հյութից պատրաստել են շփոթ այնուհետև սուջուխ: Այնտեղ տեսա պահարան, որի մեջ պահում էին լավաշ: Ես այս ճամփորդությունից շատ հետաքրքիր տեղեկություններ ստացա և տպավորվեցի Աշտարկ քաղաքի գեղեցկությամբ:


Հայաստանի վերականգնում Աշոտ Ա

Արաբական խալիֆայությունը փորձեց վերականգնվել Հայաստանում։ Խալիֆը ուղարկեց նոր ոստիկանի։ Նա որոշում է հայ իշխաններին հրավիրել իր մոտ բարեկամանալու նպատակով և ոչնչացնել նրանց։ Աշոտ Բագրատունու մարդիկ ձերբակալում են ոստիկանին և հայտնաբերում այն նամակը ՝ որտեղ գրված էր արաբների պլանը։ Այսպիսով Դվին է ներկայանում հայ զորքը։ Այնտեղ ձերբակալում են նրան և վտարում երկրից։ 885 թվականին Խալիֆը թագ է ուղարկում Աշոտ Ա-ին և ճանաչում հայոց թագավոր։ Այդ փաստը անհանգստացնում է Բյուզանդիային, և Բարսեղ Ա-ն նույնպես թագ ուղարկեց։ 885 ին միջազգային ճանաչում է ստանում 855 ի անկախությունը։ Օծումը իրականացրեց հայոց կաթողիկոս Գևորգ Գառնեցին։ Բագրատունյց առաջին արքան խելացի քաղակական գործիչ էր, նա կարողացավ միացնել իր պետությանը Վանանդի իշխանությունը (Կարսը) դարձրեց հայոց սպարապետների նստելավայրը։ Խաղաղ ճանապարհով կարողացավ ազդել Սյունյաց և Արծրունյաց իշխանների վրա։ Կարողացավ սանձել Վրաստանը և Աղվանքը (Կովկասյան Ալբանիան)։ Այդ ժամանակ երկրում սկսվեց խաղաղ շինարարական ժամանակաշրջան։


Մեսրոպ Մաշտոցը և հայոց այբուբենը

Ծնվել է 361/362 թ․ Տարոն գավառի, Հացեկաց գյուղում։ Կրթություն է ստացել Տարոնում, հետո մեկնել Վաղարշապատ և անցել զինվորական ծառայողության։Տիրապետել է մայրենի լեզվին, հունարենին, ասորերենին և պարսկերենին։ Հետո նա իրեն նվիրում է հոգևր կյանքին։ Նա բանավոր թարգմանում էր Աստվածաշունչը հայերեն օտար լեզուներից։ Այդ ժամանակ մտածում է գրավոր թարգմանության մասին։ Դրա համար պետք էր հայերեն տառեր։ Այդ միտքը նա բարձրաձայնում է Սահակ Պարթևի մոտ, ով իր համաձայնությունը ներկայացրեց։ Նրան հաջողվեց 405թ-ին ստեղծել հայոց գիրը։ Առաջին գրված նախադասությունը ՝ <<Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմնալ հանճարի խոսքերը>>։ Նա գրել է հոգևոր ճառեր, երգեր ՝ շարականներ։ Հայերի համար Մեսրոպ Մաշտոցի գործը անգնահատելի նշանակություն ունեցավ։ Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը կրթական աշխատանք ծավալեցին մեր մայրենի լեզվով դպրոցներ հիմնելով։


Հարցեր և առաջադրանքներ
1) Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը: Որ՞ն է դրա ստեղծման գլխավոր պատճառը:

Վանի թագավորությունը ստեղծվել է Ք.ա. իններոդ դարում, քանի որ Ասորեստանի հարձակումները ավելի հաճախակի էին դարձել կազմավորումների միավորման գործընթացը ավելի արագացավ թշնամու դեմ դուրս գալու համար և արդյունքում Վանա լճի ավազանում ստեղծվեց Վանի թագավորությունը:

2) Ի՞նչ անուններով է հայտնի Վանի թագավորությունը: Վանի թագավորությունը հայտնի է Արարատ, ասորեստանցիները այն անվանում էին Ուրարտու, կոչվում է նաև Նաիրի անվամբ, Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ:

3) Ի՞նչ գիտեք Արամե արքայի մասին: Նա Վանի թագավորության հիմնադիր առաջին արքան էր Ք.ա. (860-840) նրա մասին տեղեկություններ են պահվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի արձանագրություններում: Նա հետ է մղել Սալամանսար Գ -ի հարձակումները, պահպանել երկրի ռազմաքաղաքական հզորությունը ընդարձակել երկրի սահմանները և այլն:

4) Ո՞վ է հիմնել Տուշպա մայրաքաղաքը

5) Փորձեք ներկայացնել Սարդուրի I -ի պատմական կերպարին: Նա իրեն համարում էր տիեզերք արքա, արքաների արքա, նա շատ բարեփոխումներ է կատարել և նրա արարքները արժանանում են իր տիտղոսին: Սարդուրին հիշատակվում է որպես Հայաստանի Հարավային շրջանների տիրակալ և նա հիմնադրեց Տուշպա մայրաքաղաքը, որ նորից մեծ դեր էր խաղում ժողովրդի համար:

6) Իշպուինի արքայի օրոք սկսված և Մենուայի օրոք շարունակված բարեփոխումները:

Իշպուինի ռազմական բարեփոխումները նախկին աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ ըստ զորատեսակների բաժանված բանակով: Կրոնական բարեփոխումը ստեղծվեց միասնական դիցարան: Միացվեց սահմանակից Մանա երկիրը, Արդինի-Մուսասիր քաղաքը: Մենուայի օրոք վանի թագավորությունը ավելի է հզորանում և դրան նպաստում է երկրի տնտեսական առաջընթացը: Վանա լճի արևելքում կառուցվում է ջրանցք որը հայտնի էր Շամիրամի ջրանցք անվամբ նրա հաղթարշավներից հետո երկիրն ավելի է հզորանում, հյուսիսային տարածքի շրջանները ընդունում են հայաստանի գեր իշխանությունը:

7) Արգիշտի I -ի օրոք ինչ կարևոր հենակետեր-քաղաքներ կառուցվեց:

Արգիշտի I -ի հիմնեց բազմաթիվ նոր բնակավայրեր: Դրանցից նշանավորը Էրեբունին էր (Ք.ա. 782թ) հետագայում Երևան: Դրանից վեց տարի անց նա Արարատյան դաշտում հիմնեց Արգիշտիխինիլին դրանք դարձան հյուսիսային գլխավոր հենակետերը:

8) Վանի թագավորությունը Սարդուրի II-ի օրոք

Նրա գահակալման ընթացքում Վանի թագավորությունը ունեցել է տարածքային ամենամեծ աճը Հյուսիսում նրա տերությունը հասնում էր մինչև Սև ծով, հյուսիս արևելյան սահմանը հասնում էր Կուր գետին: Արևելքում հասնում էր մինչև Կասպից ծով, իսկ արևմուտքում Փոքր Ասիա: Հարավում վերագրավեց Բաբելոնիան ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությունը: Այսպիսով չորս ծովերի մեջ ստեղծվում է հզոր մի տերություն:

9) Ռուսա II- ի օրոք

Նա հաջողություններ արձանագրեց դեպի արևմուտք կատարած արշավանքների ժամանակ: Նա բարեկամական դաշնակցային հարաբերություներ հաստատեց կիմերների հետ և կարողացավ Փոքր Ասիայից կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ: Այդպես նա ազատվեց կիմերների հարձակումից, և մղեց նրանց Ասորեստանի դեմ:

10) Հյուսիսից արշավող ինչ ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը

Սկյութական ցեղերի դեմ:

11) Ովքե՞ր են վանի թագավորության վերջին հայտնի արքաները

Սարդուրի III, Ռուսա III


Հայաստանի պատմավարչական բաժանումները

Հնագույն ժամանակներում Ք․ա 3-2հազարամյակներում մեր հայրենիքը բաժանված է եղել բազմաթիվ մանր կազմավորումների։ Առաջին հազարամյակներից սկսվել է նոր համահայկական թագավորությունների դարաշրջան։ Վանի թագավորության օրոք Հայկազուն Երվանդականների գահակալման առաջին շրջանում հայերը համադիր էին։ Այդ վիճակը փոխվեց 4-րդ դարում, այդ ժամանակից Հայաստանը բաժանվեց երկու մասի, Մեծ Հայքի (300.000 կմ, ք)և Փոքր Հայքի (80.000կմ, ք)։ Մեծ Հայքը բաժանվել է 15 նահանգների։ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Մոկք, Ազձնիք, Կորճայք, Պարսկահայք, Փայտակարան, Տուրուբերան, Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք։ Մեծ Հայքի ամենախոշոր աշխարհը եղել է Այրարատը։ Այն ընդգրկել է մայրաքաղաքների մեծ մասը։ Վան, Անի, Արտաշատ, Դվին, Կարս, Վաղարշապատ, Տիգրանակերտ, Շիրակավան, Բագարան, Արմավիր, Երվանդաշատ, Երևան։ Փոքր Հայքը Մեծ Հայքից արևմուտք է։ Նրանց սահմանը Եփրատն էր։ 9-14-րդ դարերում Հայաստանը եղել է զորեղ պետություն։ Միջերկրական ծովի մոտ Կիլիկիայում 50.000 կմ ք, Ցեղասպանության հետևանքով Հայաստանի զգալի մասը հայաթափվել է, ներկայիս Հայաստանը կազմում է 30.000կմ ք, որն իր մեջ ընդգրկում է միայն հատվածներ, Այրարատից, Գուգարքից, Սյունիքից և Ուտիքից։


ՔԵՄԱԼԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ՔԵՄԱԼԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
ՔԵՄԱԼԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ, խորհրդային և թուրքական պատմագիտության մեջ հակաիմպերիալիստական, բուրժուա-ագգայնական համարվող հեղափոխություն ԹուրքիայումՄուդրոսի զինադադարից (1918թ.) հետո, Անտանտի երկրները Սայքս-Պիկոյի համաձայնագրի (1916թ.) հիման վրա սկսեցին գրավել Օսմանյան կայսրության տարածքը: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը մի շարք ժողովուրդների՝ հույների մի մասին, հայերին և արաբներին հնարավորություն էր տալիս ազատվել թուրքական լծից և ստեղծել իրենց անկախ պետությունները՝ իրենց պատմական տարածքներում: Անտանտի երկրների քաղաքականության և ճնշված ժողովուրդների ազատագրական շարժման դեմ հանդես եկավ թուրքական ազգայնամոլ բուրժուազիան՝ Մուստաֆա Քեմալի (որի անունով էլ կոչվել է շարժումը) գլխավորությամբ:
1919թ-ի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 6-ը Կարինում (Էրզրում) կայացավ«Արևելյան վիլայեթների իրավունքների պաշտպանության» կոնգրեսը, որն ընտրեց «ներկայացուցչական կոմիտե»՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, դա նոր Թուրքիայի առաջին ժամանակավոր կառավարությունն էր: 1919թ-ի սեպտեմբերի 4-11-ին Սեբաստիայում (Սվազ) տեղի ունեցավ «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության ընկերությունների» համաթուրքական կոնգրեսը, որին մասնակցեցին 33 պատգամավոր Անատոլիայի (Փոքր Ասիա) և Ռումելիայի (Եվրոպայում թուրքական տիրապետության տակ գտնվող տարածքներ) վիլայեթներից: Կոնգրեսը չճանաչեց Մուդրոսի զինադադարով որոշված սահմանները և պայքարի կոչ արեց՝ պահպանելու Օսմանյան կայսրության ամբողջականությունըԿարինի և Սեբաստիայի կոնգրեսները մերժեցին հայկական, հունական և արաբական պետությունների ստեղծման գաղափարը: Իրենց զավթողական ծրագրերը քողարկելու նպատակով Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի արդարացի պահանջը քեմալականները ներկայացնում էին իբրև նվաճողական ձգտում: Մուստաֆա Քեմալը նշում էր, որ «ագգը ոչ մի թիզ հող չի զիջի Հայաստանին»:
1919թ-ի  վերջին Քեմալան շարժման կենտրոն դարձավ Անկարան: Շարժման կորիզը Փոքր Ասիայի կենտրոնում գործող գյուղացիական զինված ջոկատներն էինազգային ուժեր»): Քեմալականները պայքարում էին երկու ճակատով, արևմուտքում՝ Հունաստանի, արևելքում՝ Հայաստանի Հանապետության դեմ. վերջինիս առավել ուշադրություն էր դարձվում: Օգտվելով Թուրքիայի հարցում Անտանտի տերությունների միջև հակասություններից՝ քեմալականները զենք գնեցին Ֆրանսիայից և Իտալիայից:
1920թ-ի       ապրիլի 23-ին Անկարայում ստեղծվեց մեջլիս (պառլամենտ)՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ), որը կազմեց կառավարություն Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ: 1920թ-ի օգոստոսի 10-ին Անտանտի և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որը Անկարայի կառավարությունը չճանաչեց, իսկ Քեմալական շարժումը նոր ծավալ ստացավ: Դրան նպաստեց Խորհրդային Ռուսաստանը, որը մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, և ավելի քան 10 մլն ռուբլի ոսկով անհատույց տրամադրեց Թուրքիային: Ստանալով այդ օգնությունը և օգտվելով Այսրկովկասում ստեղծված իրադրությունից՝ 1920թ-ի սեպտեմբերին, քեմալական հրոսակները ներխուժեցին Հայաստանի Հանրապետության տարածք՝ դա ներկայացնելով իբրև Անտանտի դեմ պատերազմ: Նրանք հրի ու սրի մատնեցին Արևելյան Հայաստանը՝ ոչնչացնելով տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց: Փաստորեն քեմալականները շարունակեցին երիտթուրքերի՝ հայերի ցեղասպանությանքաղաքականությունը: Արևելքում Քեմալական շարժումը հասավ այն բանին, որ չստեղծվեց անկախ ու միացյալ հայկական պետություն1921թ-ի մարտի 16-ին, առանց Հայաստանի մասնակցության, Մոսկվայում, Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց «բարեկամության և եղբայրության» պայմանագիր, որով Այսրկովկասից Թուրքիային տրվեց շուրջ 26 հզքառ. կմ տարածք, որից 24 հզքառ. կմ Հայաստանի Հանրապետության տարածքից:
Քեմալականները արևելքում ավարտելով ռազմական գործողությունները, հիմնական ուշադրությունը դարձրեցին արևմտյան ճակատին՝ հույների դեմ պատերազմին: 1921թ-ին Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ ճակատամարտում հունական զորքերի պարտությունը արագացրեց Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը: 1921թ-ին Ֆրանսիան անջատ հաշտություն կնքեց Թուրքիայի հետ, որով հրաժարվեց քեմալականների դեմ պայքարից, իր զորքերը հանեց Կիլիկիայից՝ թուրքական զորքերին հայկական նոր կոտորածների հնարավորություն տալով:
1922թ-ին վերջնական պարտություն կրելով՝ հունական ուժերը թողեցին Փոքր Ասիան. թուրքական զորքերը ներխուժեցին Իզմիր(Զմյուռնիա) և կոտորեցին հույն և հայ խաղաղ բնակչությանը:
1922թ-ի հոկտեմբերի 11-ին Մուդանյա քաղաքում (Մարմարա ծովի ափին) ստորագրվեց զինադադար Թուրքիայի և Անտանտի երկրների միջև.հոկտեմբերի 13-ին դրան միացավ Հունաստանը: Պատերազմն ավարտվեց Լոզանի կոնֆերանսով (1922-1923թթ.), որը ճանաչեց թուրքական անկախ պետությունը:
Քեմալական շարժումը հետապնդում էր երկու նպատակ. պահպանել թուրքական լայնածավալ պետությունը, պայքարել թուրքական ծավալապաշտությանը խոչընդոտող հայերի, հույների, արաբների անկախ պետությունների ստեղծման դեմ: Այդ պայքարում Քեմալական շարժումը չխորշեց նաև ցեղասպանությունից՝ Արևելյան Հայաստանում և Կիլիկիայում կոտորելով հայերին, Փոքր Ասիայի արևմուտքում՝ հույներին և հայերին, Արևմտյան Հայաստանում՝ քրդերին:


ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՅԱՍՏԱՆԸ 
Սևրի պայմանագրի հոդվածներ

Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են դաշնակից տերությունները, որպես ազատ և անկախ պետություն:
Հոդված 89. Թուրքիան և Հայաստանը, ինչպես և բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր  տարածքների ապառազմականացման վերաբերյալ:
Հոդված 90. Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տարածքը կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից և  իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տարածքների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաև այդ տարածքի նկատմամբ: Հայաստանի սուվերենությանը հանձնվող տարածքի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բաժինը և դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն պայմանագրի 8-րդ մասի (ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն: Հաջորդ կոնվենցիաները կկարգավորեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվել սույն պայմանագրով եւ որոնք կարող են սնունդ առնել հիշյալ տարածքի փոխանցման կապակցությամբ:
Հոդված 91. Եթե 89-րդ հոդվածում նշված տարածքի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա սահմանագծման հանձնաժողովը, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը:
Հոդված 92. Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները ըստ պատկանելույն  կորոշվեն շահագրգիռ պետությունների ընդհանուր համաձայնությամբ: Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի, և եթե դրանից հետո այս կամ այն շահագրգիռ պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ միասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին:
Հոդված 93. Հայաստանն ընդունում է` համաձայնվելով դրանք մտցնել գլխավոր տերությունների հետ պայմանագրերի մեջ այն որոշումները, որոնց այդ դրությունները անհրաժեշտ կհամարեն Հայաստանում այն բնակիչների շահերը պաշտպանելու համար, որոնք ռասայի, լեզվի և կրոնի առումով տարբերվում են ազգաբնակչության մեծամասնությունից: Հայաստանը նմանապես համաձայնվում է գլխավոր տերությունների հետ պայմանագրի մեջ մտցնել այն որոշումները, որոնք այդ տերությունները անհրաժեշտ կհամարեն տրանզիտի ազատությունը և այլ ազգերի առեւտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու համար:
Ծանոթագրություն. Սևրի պայմանագիրը` բաղկացած 352 հոդվածներից, ստորագրել են մի կողմից Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, որոնք պայմանագրում նշված են որպես գլխավոր դաշնակից տերություններ, ինչպես նաև վերոհիշյալ գլխավոր տերությունների դաշնակից Հայաստանը, Բելգիան, Հունաստանը, Հեջասը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբախորվաթասլովենական պետությունը և Չեխոսլովակիան: Ստորագրող երկրորդ կողմը պարտված Թուրքիան էր:

Комментариев нет:

Отправить комментарий